...թե վերջին շրջանում գրեթե ամեն օր միմյանց են հանդիպում Հայաստանում գտնվող Խաչատուր Սուքիասյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նույն աղբյուրների` Խաչիկ Սուքիասյանը վերջինիս համոզում է անպայմանորեն դուրս գալ կոալիցիայից ու միանալ ՀԱԿ-ին, խոստանալով, թե ինքն ամեն ինչով «կօգնի» նրան:
Ասում են` Ծառուկյանը շատ մեծ հավատով է վերաբերվում Սուքիասյանին: Միայն անհասկանալի է, թե ինչով է օգնելու Ծառուկյանին գրեթե Հայաստանում չգտնվող, շեյխերից մեկի օգնությամբ Քոչարյանի օրոք Հայաստանից հեռացած Սուքիասյանը: ԲՀԿ-ում սա այնքան էլ լավ չեն հասկանում, և ընդհանրապես, ԲՀԿ-ում վերջերս տեղի ունեցող ոչ մի բանից ոչ մի բան չեն հասկանում։ «Է՞ս ինչ է անում Գագոն, կրակի հե՞տ է խաղում»,- տարակուսած հարցնում են նրանք: